2011թ.
հոկտեմբերին նոր ուսումնական տարվա կապակցությամբ ուսանողների առջեւ իր
հյուրընկալ դռները կրկին կբացի §Կյանքի Խոսք¦ ինտեր նետային աստվածաշնչյան
դպրոցը, ուստի ես ի սրտե կոչ եմ անում քեզ` մի հապաղիր եւ հենց այս տարի
սովորիր այս դպրոցում: Ես հրավիրում եմ քեզ սովորելու ինտերնետային
աստվածաշնչյան դպրոցում այն պարզ պատճառով, որ սա ոչ անցյալի, եւ ոչ էլ
ներկայի, այլ ապագայի դպրոց է. ուսանելով այս դպրոցում` դու կթեւակոխես քո
կյանքի զորությամբ եւ թարմությամբ լի նոր շրջան: Եթե
դու դեռ չես սովորել, ապա համոզված եղիր, որ այս դպրոցը հենց քեզ համար է`
անկախ նրանից, թե ով ես դու եւ ինչ մասնագիտություն ունես: Այս դպրոցում
Աստծո Խոսքի ուսուցումը կտա քեզ ամուր հիմք, որի վրա կկառուցես քո հետագա
կյանքը: Այստեղ դու ոչ միայն կուսումնասիրես Սուրբ Գիրքը, այլեւ կսովորես
ապրել Աստծո պատվիրանների համաձայն:
|
Հովիվ Արթուր Սիմոնյանի ողջույնի խոսքը 2011-2012 թթ. աստվածաշնչյան ինտերնետային դպրոցի ուսանողներին:
|
Մենք առաջարկում ենք քեզ ուսման ընթացքում քո կյանքի համար ընտրել աստվածահաճո ապագա: Ավարտելով
ինտերնետային աստվածաշնչյան դպրոցը` դու կհայտնաբերես, որ ձեռք ես բերել
ոչ միայն գիտելիքներ Աստծո մասին, այլեւ հասուն եւ կենդանի
փոխհարաբերություններ Երկնային Հոր հետ:
Դպրոցը քո մեջ կպատվաստի սեր Աստծո Խոսքի հանդեպ, եւ Աստվածաշունչը կդառնա
քո կյանքի անբաժան ընկերը: Դու կկարողանաս կյանքի ամենատարբեր
իրավիճակներում վարվել Աստծո իմաստությամբ` գնալով փառքից փառք եւ հավատքից
հավատք: Այնպես որ բարի գալուստ Աստվածաշնչյան դպրոց, մենք օրհնում ենք
քեզ եւ անհամբեր սպասում: Միացիր այն մարդկանց բանակին, ովքեր որոշում են կայացրել մինչեւ վերջ հետեւել Տեր Հիսուս Քրիստոսին եւ ապրել աստվածահաճո կյանքով: Աստծո սիրով եւ օրհնություններով `
հովիվ Արթուր Սիմոնյան
|