| 2001 թվականին ավարտել է Շվեդիայի «Livets Ord» համալսարանի Մոսկվայի մասնաճյուղի հովվական դասընթացները, Կիեւի Ավետարանական համալսարանը` ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան: 2008 թվականին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Աստվածաբանության լատինական համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում: Նույն համալսարանում նա պաշտպանել է աստվածաբանության դոկտորի կոչումը: Ամուսնացած է, ունի երկու դուստր: |