| |  | |
|
|
Միջազգային աստվածաշնչյան ինտերնետային դպրոց
|
|
|
| |
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
|
Ծանոթության բաժնում ուսանողները կարողեն ծանոթանալ միմյանց հետ:
|
|
|
ԱՂՈԹՔԻ ԿԱՐԻՔՆԵՐ
| Աղոթքի կարիքների բաժնում դուք կարողեք գրել ձեր խնդրվածքը և մենք բոլոր
ուսանողների հետ միասին համաձայնության աղոթք կբարձրացնենք Ձեզ համար |
|
|
ՇՓՈՒՄ
|
ՇՓՈՒՄ բաժնում ուսանողները կարող են գրել միմյանց նամակներ, մաղթանքներ, օրհնություններ, ինչպես նաեւ հետաքրքրող հարցերը:
|
|
|
Թեմա՝ «Աշակերտություն», ուսուցիչ` Արթուր Սարգսյան
|
Դուք կսովորեք ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի իրական աշակերտ, ինչպես հետեւել Նրան եւ որն է Աստծո կամքը մեր կյանքերի համար` որպես Քրիստոսի աշակերտ:
|
|
|
|
Թեմա` «Ապաշխարություն մեռած գործերից», ուսուցիչ` Արթուր Սիմոնյան
|
|
Այս թեմայի ընթացքում կսովորեք ինչ է նշանակում քրիստոնյայի իրական ապաշխարությունը, որոնք են ապաշխարության 4 գործողությունները:
Արթուր Սիմոնյանը այս թեմայի ընթացքում կսովորեցնի, որոնք ենք քրիստոնեության հիմքերը, ինչպես պետք է ապրել որպես Հիսուս Քրիստոսի հետեւորդ:
Կուսումնասիրեք որոնք են մարմնի գործերը, ինչպես պետք է հրաժարվելով մարմնի գործերից` առաջնահերթությունը տալով Հոգու Պտղին:
|
|
|
Թեմա` «Աստվածաշնչի հեղինակություն», ուսուցիչ` Բագրատ Բեկչյան
|
«Աստվածածնչի հեղինակություն» թեման ուսումնասիրելու ժամանակ դուք կիմանաք Աստվածաշնչի կարեւորության եւ ճշգրտության մասին, թե քանի սերունդների եւ ինչ հեղինակների կողմից է գրվել:
Կսովորեք, թե որ երկրներում եւ ինչ լեզուներով է գրվել Աստվածաշունչը:
Բագրատ Բեկչյանը պատմական, ժամանակագրական եւ մաթեմատիկական փաստերով կբացատրի Աստվածաշնչի ճշմարտացիությունը, ինչպես նաեւ, որ դա գրվել է Աստծո Հոգով ներշնչված հեղինակների կողմից, եւ Ծննդոց գրքից մինչեւ Հայտնության գիրքը խոսվում է Քրիստոսի աշխարհ գալու մասին եւ մարդկության փրկության ծրագրի մասին:
|
|
|
|
Թեմա` «Հավատացյալի իշխանություն», ուսուցիչ` Արթուր Սիմոնյան
|
Այս թեմայի ընթացքում դուք կիմանաք, որ յուրաքանչյուր քրիստոնյա ունի իշխանություն: Արթուր Սիմոնյանը այս թեմայի ընթացքում կսովորեցնի, թե ինչպես է պետք օգտագործել այդ իշխանությունը եւ որտեղ է պետք այն օգտագործել:
|
|
|
Թեմա` "Հավատք", ուսուցիչ` Արթուր Արեսկին | Այս թեմայի ընթացքում Դուք կտեսնեք, որ Աստվածաշունչը պարզ սովորեցնում է այն, որ արդարը պետք է ապրի հավատքով: Արթուր Արեսկինը կխոսի այն մասին, թե ինչպես է ծնվում հավատքը, ինչպես է գործում և ինչպես այն կարող է աճել: Այս խոսքը կօգնի Ձեզ ավելի հաստատվել հավատքի ճանապարհում: |
|
|
Ուսուցիչ` Լեոնիդ Մալկո
Թեմա` «Հավատք»
Տևողությունը՝ 01.12.11 - 10.12.11
|
|
Թեմա` "Մկրտություն", ուսուցիչ` Արթուր Արեսկին
|
Մեր երկրային կյանքում, որդեգրությունը կախված է այն հավատքից, որը հիմնված է Քրիստոսի վրա, որն էլ արտահայտվում է անկեղծ խոնարհությամբ եւ սիրով: Որպեսզի կատարվի ամեն արդարություն, Քրիստոսը բոլորի առջև, մկրտության միջոցով Իրեն ընծայեց Աստծուն և Երկնային Թագավորությանը, և դրա շնորհիվ կատարվեց Աստծո արդարությունը:
Արթուր Արեսկինը այս շաբաթ կսովորեցնի մկրտության տեսակների մասին, այն մասին, թե ինչու մենք պետք է մկրտվենք եւ ինչպես է այն անդրադառնում մեր կյանքի վրա:
|
|
|
Թեմա` «Աստծո բնավորությունը», ուսուցիչ` Ռիտա Ավետիսյան
|
Յուրաքանչյուր մարդ ինքն իրեն հարցնում է, թե ո՞վ է Աստված, ինչպե՞ս պատկերացնել Իրեն, ինչպե՞ս Իրեն ճանաչել:
Ամեն օր մենք բախվում ենք կյանքի հրաշքի հետ եւ մահվան գաղտնիքի հետ, ո՞վ ստեղծեց ծաղկող ծառերը եւ աստղազարդ երկինքը, ո՞վ ստեղծեց տարվա եղանակները:
Պատասխանը ակնհայտ է: Ամեն բան արարված է ինչ-որ մեծ Արարչի կողմից: Մենք կոչում ենք Իրեն Աստված: Այդ անունը կա բոլոր ազգերում: Յուրաքանչյուր ազգ, ամեն ընտանիք, ամեն մարդ փորձում է ինչ-որ կերպ պատկերացնել Նրան, ում կողմից արարվել է աշխարհը: Աստծո մասին կարող ենք իմանալ Աստվածաշնչից, գիրք, որը բացում է Աստծո ճշմարտությունը եւ իր գործունեության պատմությունը այս աշխարհի վրա: Աստվածաշունչը խոսում է, որ Աստված ստեղծեց այս աշխարհը եւ մեզ դրեց այս աշխարհի մեջ:
Իր ճշմարիտ պատկերը Աստված մեզ հայտնեց Աստվածաշնչի միջոցով:
Այդ կերպարը ինչպես թանկարժեք քար է իր անհաշիվ կողմերով, եւ բոլոր կողմերը լույս են արձակում: Այդ կողմերը Աստված մեզ բացում է Իր անունների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը արտահայտում է Իր էությունը: Յուրաքանչյուր մարդ ինքն իրենք պետք է հարցնի. «Ինչպիսի՞ն է Աստված», եւ ոչ միայն հարցնի, այլ նաեւ ջանա գտնելու այդ հարցի պատասխանը:
Ի՞նչը կարող է լինել ավելի կարեւոր, թե ո՞վ է Աստված եւ ինչ է Նա ուզում:
|
|
|
|
|
Շնորհավոր Սուրբ Ծնունդ եւ Նոր Տարի
|
.
.
|
|
Թեմա` «Բժշկություն», ուսուցիչ` Էդուարդ Պետրոսյան
|
Հիսուս Քրիստոսը մեր հավատքի սկզբունքն է ու կատարողը, և մենք միշտ պետք է նայենք Իրեն: Բայց Նա մեր կյանքում նաև ունի ավելի մեծ նշանակություն: Քրիստոսը Նա է, Ով լրացնում է մեր հավատքը և դա դարձնում է կատարյալ, որպեսզի մենք, նայելով Իրեն, կարողանանք հասկանալ` Ո՞վ է Նա, ի՞նչ է Նա արել խաչի վրա, ի՞նչ էր Նա անում, երբ ապրում էր այս երկրի վրա, ի՞նչ է Նա անում մեր օրերում, նստած Հոր աջ կողմում երկնքում, և վերջապես, ի՞նչ աշխատանք է Նա կատարում հավատացյալների մեջ, և նրանց միջոցով երկրի վրա: Ուսումնասիրելով Քրիստոսի կյանքը, տեսնում ենք, որ Նա Իր գործունեության ընթացքում ժամանակի մեծ մասը հատկացնում էր հիվանդներին բժշկելուն: Բժշկությանը Հիսուսը տրամադրեց Իր ժամանակի մեկ երրորդ մասը: «Արդյոք Աստծո կամքն է բժշկելու բոլորին եւ ամեն ժամանակ»: Աստվածաշունչը հստակ ասում է, որ բժշկությունը Աստծո կամքն է: Այս ուսմունքի նպատակը այն է, որպեսզի մենք համոզված լինենք, որ բժշկությունը Աստծո կամքն է:
|
|
|
Թեմա`«Ձեռնադրություն», ուսուցիչ` Արթուր Նալբանդյան
|
Յուրաքանչյուր շենք կառուցվում է հիմքի վրա: Եվ եթե հիմքը վատ է դրված, ինչքան էլ դա լինի գեղեցիկ, ինչքան էլ լավ շինանյութներ լինեն օգտագործված դրա կառուցման համար ` շենքը ամուր չի լինի, դա կարող է թեքվի, նույնիսկ փլվի: Այդպես էլ քրիստոնյաի կյանքում, եթե չկան ամուր հիմքեր, ինչ որ կյանքի բնագավառներում հնարավոր են անհաջողություններ:
Աստված ցանկանում է, որ մեր հիմքերը ամուր լինեն, որ մենք չլինենք քրիստոնյաներ, որոնք կաղում են երկու ոտքերի վրա: Աստծո կամքն է, որ մենք ունենանք ամուր հիմք Հիսուս Քրիստոսի մեջ:
Վեց հիմքերի մասին, որոնք շատ կարևոր են քրիստոնյաի կյանքում, գրված են Եբրայեցիս թղթում: Այդ վեց հիմքերը, կարելի է անվանել վեց սյուներ, որոնք պետք է զբաղվեցնեն կարևոր տեղ յուրաքանչյուր քրիստոնյաի կյանքում: Եվ շատ կարևոր է, որ քրիստոնյան ոչմիայն ունենա գաղափար դրանց մասին, այլ իմանա, ինչպես դրանք օգտագործել:
Ձեռնադրության ուսմունքը պատահական չէ տեղ գրավել վեց գլխավոր հիմքերի մեջ: Այս դասի ընթացքում Արթուր Նալբանդյանը կսովորեցնի, երբ և ինչի համր է պետք ձեռնադրել, և ինչ է կատարվում ձեռնադրության ժամանակ:
|
|
|
Թեմա` «Արդարություն», ուսուցիչ` Բագրատ Բեկչյան
|
Լիարժեք կատարյալ կյանք մենք կարող ենք ձեռք բերել միայն այն դեպքում, երբ Աստված կօրհնի մեզ: Հիսուսը եկավ աշխարհ, որ մեզ շնորհի կյանք ավելցուկով, բայց շատ քրիստոնյաներ չեն ապրում այդ կյանքով: Ինչո՞ւ, որովհետև իրենք ինքնաարդարացնում են իրենց:
Աստծո աչքերով մարդը կամ լցված է «իր» արդարությամբ կամ էլ Աստծո արդարությամբ, որը տրվում է հենց Իր՝ Աստծո կողմից:
Արդարության մասին ուսմունքը քանդում է շատ ամրություններ մտքի մեջ, որոնք դրված է եղել ամեն մարդու մարմնավոր էությունից: Դու կբացահայտեք Ձեզ համար, թե ինչ է ասում Աստված Իր Խոսքում արդարության մասին:Եւ կգտենք Ձեր տեղը Հիսուս Քրիստոսում Աստծո առջև:
Այս թեմայի ընթացքում կուսումնասիրեք Աստծո արդարությունը ստանալու եւ ինքնարդարացվելու տարբերությունը: Չփրկվածների համար դա կյանքի եւ մահու հարց է, իսկ փրկվածների համար հաղթանակի եւ պարտության հարց է առօրյա կյանքում:
|
|
|
Թեմա ` «Աղոթք», ուսուցիչ` Արթուր Արեսկին
|
Կա այնպիսի բանալի, որը բացում է երկնքի դռները և պատուհանները, լրացնելով մեր բոլոր կարիքները: Առանց դրա մենք ոչ մի տեղ չենք կարող գնալ: Այդ բանալին` աղոթքն է: Բայց մեր մոտեցումը աղոթքին շատ կարեւոր է: Հաճախ մենք ունենում ենք անհաջողություններ աղոթքի մեջ, որովհետև մեր մոտեցումը սխալ է: Երբեմն մենք մտածում ենք, որ Աստված պետք է պատասխանի մեր աղոթքին մեր սեփական վաստակով կամ բարի գործերով:
Եթե դու աղոթում ես և արդյունքը չես տեսնում, դու պետք է բացահայտես ինչումն է բանը: Աստված ստո±ւմ է: Իհարկե ո¢չ: Արդյո±ք անցել են աղոթքի և հրաշքի օրերը: Ո¢չ:
Այս դասի ընթացքում Արթուր Արեսկինը կսովորեցնի այն մասին, որ մեր աղոթքները պատասխանվում են, ոչ թե նրա համար, որ մենք բարի ենք, այլ Հիսուս Քրիստոսի շնորհքով: Այս ուսմունքը կօգնի մեզ գտնել պատճառը, և արմատախիլ անել ամեն կասկածամտություն և անհավատություն:
Դուք կսովորեք աղոթել այնպես, ինչպես Հիսուսն էր սովորեցնում:
Երբ մենք մնում ենք Աստծո Խոսքի մեջ, մեր աղոթքները չեն կարող անպատասխան մնալ:
|
|
|
Թեմա`«Փարաբանություն», ուսուցիչ` Արթուր Արեսկին
| «Հայր մեր, Որ Երկնքում ես, Թող Սուրբ լինի Քո Անունը… ինչպես որ Երկնքում, այնպես էլ Երկրի վրա» Երկնքում նույնպես կա փառաբանություն, բայց իհարկե կատարյալ: Դրա համար էլ մենք աղոթում ենք` «ինչպես, որ Երկնքում, այնպես էլ Երկրի վրա»: Հիսուս Քրիստոսը տվեց մեզ պատվիրան և դա Նրա կամքն է` փառաբանել Աստծուն: Շատ քրիստոնյաներ օգտագործում են «գոհություն», «փառաբանություն» և «երկրպագություն» բառերը որպես հոմանիշներ: Բայց մենք պետք է հստակ գիտակցենք, որ այդ երեք բառերը ունեն տարբեր նշանակություն: Գոհությունը տարբերվում է փառաբանությունից, որը իր հերթին տարբերվում է երկրպագությունից: Գոհությունը վերաբերվում է Աստծո գործերին, այն, ինչ որ Նա արեց: Փառաբանությունը վերաբերվում է Աստծո բնավորությանը, թե Ով է Նա: Երկրպագությունը վերաբերվում է անմիջապես Աստծո Սրբությանը: Այս դասի ընթացքում Արեսկին Արթուրը կկիսվի այն սկզբունքների մասին, որոնք օգտագործելով առօրյա կյանքում, կօգնեն Ձեզ ստանալ բժշկություն և ազատագրում կյանքի բոլոր բնագավառներում: Փառաբանության զենքը կօգնի ավելի արդյունավետ մտնել հոգեւոր պատերազմի մեջ և ջախջախել թշնամու ամրոցները: | |
|
Թեմա` «Եկեղեցի», ուսուցիչ` Արթուր Սիմոնյան
|
Հիսուս Քրիստոսը լինելով ֆիզիկական մարմնով երկրի վրա ավելի քան 2000 տարի առաջ բժշկում էր հիվանդներին, ազատագրում էր, տալիս էր հույս…
Բայց եթե Նա չհիմներ Եկեղեցին, մեզ կհասնեին միայն ձեռագրերը այն հրաշքների մասին, որոնք կատարում էր Հիսուսը: Հենց Եկեղեցուն Նա շնորհեց իշխանություն, որին չեն հաղթահարի նույնիսկ դժողքի դարպասները:
Շատ մարդիկ այսօր դիտարկում են Եկեղեցին միայն որպես շինություն: Բայց դա չի համապատասխանում Եկեղեցու աստվածաշնչյան հասկացողությանը: «Եկեղեցի» բառը առաջացել է հունական «էկլեսիա» բառից, որը նշանակում է «հավաքույթ» կամ «կանչվածներ»: Եկեղեցու հիմնական նշանակությունը դա ոչ թէ շենք-շինությունն է, այլ մարդիկ: Աստվածաշնչի համաձայն Եկեղեցին դա Քրիստոսի Մարմինն է, այսինքն բոլոր նրանք, որոնք հավատացին Հիսուս Քրիստոսին, որպես Տեր ու Փրկիչ:
Այս դասընթացի թեման կօգնի Ձեզ ավելի պարզ հասկանալ Եկեղեցու դերն ու նշանակությունը:
|
|
|
Քարոզիչ` Վասիլի Վիտյուկ Թեմա` «Եկեղեցու պատմություն» Տևողությունը՝ 29.02.12 - 09.03.12 |
|
Թեմա ` «Հոգու պտուղ», ուսուցիչ` Էդուարդ Պետրոսյան | Սուրբ Հոգին տալիս է կյանք Հիսուս Քրիստոսին հավատացողներին, այնպես, ինչպես հյութը, ծառի արմատից բարձրանալով, տալիս է կյանք նրան, նույնիսկ փոքրիկ ճյուղերին և տերևներին: Նա է, որ տալիս է պտուղ Աստծո զավակներին այն չափով, ինչքանով որ նրանք թույլ են տալիս առաջնորդելու և ազդելու Սուրբ Հոգուն իրենց կյանքի ընթացքին, որպեսզի ջախջախեն մեղքի իշխանությունը, հատկապես մարմնի գործերը և քայլեն հաղորդակցվելով Աստծո հետ: Սուրբ Հոգին եկել է ձևավորելու Հիսուս Քրիստոսի բնավորությունը մեր մեջ և մեր կյանքում: Եվ ով հավատում է Հիսուս Քրիստոսին որպես Փրկչի, Աստված խոստացավ Սուրբ Հոգու պարգևը, որը լցնում է ամեն հավատացողի ներաշխարհը, երկնային ուրախությունով, տալիս է լիություն և դարձնում օրհնություն ուրիշների համար: Այս դասի ընթացքում Էդուարդ Պետրոսյանը կսովորեցնի այն մասին, որ ոչ միայն կարևոր են Սուրբ Հոգու պարգևները, այլ նաև անհրաժեշտ է պտուղը, որով բերում և արտահայտում ենք Հիսուս Քրիստոսի բնավորությունը` ապրելով և հարաբերվելով Աստծո հետ: Այս դասընթացի թեման կօգնի Ձեզ ավելի պարզ տեսնել կյանքի ամբողջականությունը, որը կոչվում է «Սուրբ Հոգու» պտուղ: | |
|
Թեմա` «Սուրբ Հոգու պարգևները», ուսուցիչ` Արթուր Սիմոնյան: | Հրեշտակները Աստվածաշնչում շատ հաճախ են հիշեցվում` ինչպես Հին Ուխտում, այնպես էլ Նոր Ուխտում: Հրեշտակների դերի նկարագրումը Աստվածաշնչում մենք հանդիպում ենք Ծննդոցից մինչև Հայտնություն: Ովքե±ր են նրանք: Արդյո±ք նրանք կատարում են նույն ֆունկցիան: Ինչպիսի± ազդեցություն ունեն նրանք մեր կյանքում: Այս և մյուս հարցերի պատասխանը Դուք կիմանաք լսելով Արթուր Սիմոնյանի քարոզը: Այս դասը կօգնի Ձեզ իմանալ ճշմարտություն հրեշտակների մասին, կհեռացնի բոլոր առեղծվածային պատկերացումները նրանց մասին: | |
|
Թեմա ` «Տնային եկեղեցի», ուսուցիչ` Արթուր Ստեփանյան | Հիսուս Քրիստոսը ծառայության սկզբից Իր շուրջը հավաքեց տասներկու սովորական մարդկանց և ընտրեց նրանց որպեսզի հետևեն Իրեն: Նա սովորեցնում էր, քաղաքից քաղաք էր գնում և հաղորդակցվում էր աշակերտների հետ: Քրիստոնեական պատմության մեջ այդ տասներկու աշակերտները դարձան առաջին տնային եկեղեցու անդամները: Տնային եկեղեցու կարևորությունը ոչ միայն նրանում է, որ անհավատները դառնան Քրիստոսին, այլ որպեսզի հավատացյալները տնային եկեղեցում ծառայեն Աստծուն և մեկը մյուսին: Լսելով դասընթացը «Տնային եկեղեցի» թեմայով, Դուք կճանաչեք տնային եկեղեցու կառուցվացքը եւ նպատակը: Ավելի լավ կհասկանաք տեղական տնային եկեղեցիների կարևորությունը այսօր Համաշխարհային եկեղեցու կյանքում: | |
|
Քարոզիչ` Օլեգ Պոպով
Թեմա` «Աստծո սերը»
Տևողությունը՝ 29.03.12 - 05.04.12
|
|
Թեմա ` «Ճարչարանքներ», ուսուցիչ` Ռիտա Ավետիսյան | Կարեւոր է հասկանալ, որ ամեն մարդու կյանքոււմ լինում է ժամանակ, երբ հանգամանքներն անբարենպաստ են և Աստծո գործի մեջ իմաստ չես տեսնում: Նրանք, ովքեր ապրում են դա, նրանց բնորոշ է խորը հիասթափություն Աստծո մեջ: Այդ դեպքերում, եթե Աստված չփոխի իրավիճակը, հիասթափությունը շատ շուտ կփոխվի բարկության և մերժվածության: Ամենամեծ կորուստը բերում է ոչ թե ցավ ու տառապանք, այլ խառնաշփոթություն և ալեկոծություն, որոնք ամենաշատը վնասում են մարդու հավատքին: Այս ուսմունքը Ձեզ կօգնի հասկանալ, որ ամեն բան Աստծո հսկողության տակ է, և Նա թույլ է տալիս, որպեսզի հավատացիալներն անցնեն այդպիսի ձորերով, որոնք պատրաստված են կրակի միջոցով հավատքը փորձելու, այնուհետև աճելու և Աստծուց կախվածության մեջ լինելու համար: Դուք կհաստատվեք նրանում, որ մարդն անբացատրելի պատճառներով շատ թանկ է Աստծո համար: Աստված յուրաքանչյուրին ճանաչում է անձնապես, և Նա գիշեր ու ցերեկ հոգ է տանում մեզ համար: | |
|
| | Թեմա ` «Արյան Ուխտ»: Ուսուցիչ` Բագրատ Բեկչյանը | | | Աստծո հարաբերությունը Նրա ժողովրդի հետ Աստվածաշնչում նկարագրվում է որպես “ուխտ”: Աստվածաշնչում ամենասկբից մենք տեսնում ենք, որ ամբողջ Գիրքը խոսում է ուխտի մասին, և ամեն բան, ինչ որ Աստված անում էր, Նա հաստատում էր ուխտով: Առաջին անգամ “ուխտ” բառը հայտնվում է Ծննդոց 6:18 և անցնում է Նոր Կտակարան, որտեղ Աստված մարդկության հետ կնքում է Նոր Ուխտ` Հիսուս Քրիստոսում: Առաջին հայացքից թվում է, թե Հին ու Նոր կտակարաններն իրար հետ կապ չունեն: Բայց դրանց կապում է կարմիր թելը, որը հավաքում է այդ երկուսը մի ամբողջության մեջ: Հասկանալով Աստծո Ուխտը նախահայրերի հետ` (Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ) մենք կկարողանանք հասկանալ այն, որ Աստված սպասում է մեզանից փոխհարաբերություններ, երբ մենք Նրա հետ Ուխտի մեջ ենք: Նոր Ուխտը` դա Աստծո Ուխտն է մեզ հետ: Այդ դասի ընթացքում Դուք կճանաչեք, թե ինչ է նշանակում “ուխտ” բառը, և ինչ պատասխանատվություն են կրում անձիք, որոնք գտնվում են ուխտի մեջ: Դուք կլսեք 7 ուխտի մասին, որոնք Աստված կատարեց մարդկանց հետ, կճանաչեք ուխտի խոստումների և պայմանների մասին: | |
|
| | Թեմա ` «Արյան Ուխտ», ուսուցիչ` Արթուր Տոնոյանը | | | Աստծո հարաբերությունը Նրա ժողովրդի հետ Աստվածաշնչում նկարագրվում է որպես “ուխտ”: Աստվածաշնչում ամենասկզբից մենք տեսնում ենք, որ ամբողջ Գիրքը խոսում է ուխտի մասին, և ամեն բան, ինչ-որ Աստված անում էր, Նա հաստատում էր ուխտով: Առաջին անգամ “ուխտ” բառը հայտնվում է Ծննդոց 6:18 և անցնում է Նոր Կտակարան, որտեղ Աստված մարդկության հետ կնքում է Նոր Ուխտ` Հիսուս Քրիստոսում: Առաջին հայացքից թվում է, թե Հին ու Նոր Կտակարաններն իրար հետ կապ չունեն: Բայց դրանց կապում է կարմիր թելը, որը հավաքում է այդ երկուսը մի ամբողջության մեջ: Հասկանալով Աստծո Ուխտը նախահայրերի հետ` (Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ) մենք կկարողանանք հասկանալ այն, որ Աստված սպասում է մեզանից փոխհարաբերություններ, երբ մենք Նրա հետ Ուխտի մեջ ենք: Նոր Ուխտը` դա Աստծո Ուխտն է մեզ հետ: Այդ դասի ընթացքում Դուք կճանաչեք, թե ինչ է նշանակում “ուխտ” բառը, և ինչ պատասխանատվություն են կրում անձինք, որոնք գտնվում են ուխտի մեջ: Դուք կլսեք 7 ուխտերի մասին, որոնք Աստված կատարեց մարդկանց հետ, կճանաչեք ուխտի խոստումների և պայմանների մասին: | |
|
| | Թեմա ` «Հրեշտակներ», ուսուցիչ` Արթուր Սիմոնյան | | | Հրեշտակները Աստվածաշնչում շատ հաճախ են հիշեցվում` ինչպես Հին Ուխտում, այնպես էլ Նոր Ուխտում: Հրեշտակների դերի նկարագրումը Աստվածաշնչում մենք հանդիպում ենք Ծննդոցից մինչև Հայտնություն: Ովքե±ր են նրանք: Արդձյո±ք նրանք կատարում են նույն ֆունկցիան: Ինչպիսի± ազդեցություն ունեն նրանք մեր կյանքում: Այս և մյուս հարցերի պատասխանը Դուք կիմանաք լսելով Արթուր Սիմոնյանի քարոզը: Այս դասը կօգնի Ձեզ իմանալ ճշմարտություն հրեշտակների մասին, կհեռացնի բոլոր առեղծվածային պատկերացումները նրանց մասին: | |
|
Ուսուցիչ` Արթուր Սիմոնյան
Թեմա` «Ընտանիք»
Տևողությունը՝ 12.05.12 - 18.05.12
|
|
| | Թեմա ` «Սրբություն», ուսուցիչ` Արթուր Արեսկին | | | Սրբություն` դա մեր ընտրության արդյունքն է Քրիստոսի մեջ: Դա նշանակում է նմանվել Աստծուն , լինել նվիրված և ապրել Իրեն հաճելի կյանքով: “Սրբված” բառը լիովին վերաբերվում է Աստծո զավակներին, որովհետեւ հենց իրենք են նկարագրված որպես սրբված մարդիկ: Աստված առանձնացրեց Իր ժողովրդին աշխարհի սկզբից, որպեսզի նրանք լինեն Աստծո ընտրյալներ և ունենան առանձնահատուկ ժառանգություն: Մենք սրբված ենք Հայր Աստծով: Մենք սրբվում ենք Հիսուս Քրիստոսում Սուրբ Հոգով, երբ որ Նա ոչնչացնում է մեր պղծությունը, պարգևում է մեզ շնորհք և առաջնորդում է մեզ Աստծո ճանապարհով դեպի հավատքի կյանք: Հիսուսի Արյունը սրբում է մեզ մեկընդմիշտ և դարձնում է մեզ կատարյալ` ողջ հավիտենության համար: Սրբության ուսուցման միջոցով Արթուր Արեսկինը կսովորեցնի ինչպես վերաբերվել Հիսուսի զոհի բազում արտոնություններին: Այս դասի ընթացքում Դուք կիմանաք, ինչպես կարող եք լինել մաքրված մեղքից և լինել ազատ մեղքի ցանկությունից: Նաև կսովորեք, ինչպես լինել սրտով և մտքով մաքուր, ինչպես ունենալ ճշմարիտ հաղորդակցություն Աստծո հետ և յուրաքանչյուր ժամանակ կարողանալ մոտենալ Աստծուն: | |
|
|
| |
Հետաքրքրված ե՞ք: Գրանցվեք այս դասընթացին հենց հիմա |
|
| |
|
|
|
|