Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եթե դուք արդեն գրանցվել եք եւ
մենք ակտիվացրել ենք Ձեզ,       
կարող եք մուտք գործել              
համակարգ: Կայքի ձախ             
մասում կարող եք մուտքագրել   
Ձեր էլեկտրոնային փոստի          
հասցեն եւ ծածկագրիը:
                   

 

 
 
am ru
.
 

 ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԴՊՐՈՑԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՁԵԶ 

         

   

   Ինտերակտիվ ռեժիմով Աստվածաշնչի ուսուցման գաղափարը երկար ժամանակ է, ինչ հասունացել էր հովիվ Արթուր Սիմոնյանի սրտում: Հայտնի է, որ շատերն են ցանկանում սովորել Երեւանի "Կյանքի Խոսք" 9-ամսյա աստվածաշնչյան դպրոցում, սակայն ոչ բոլորն են ի վիճակի այցելել Հայաստան: Բացի այդ, կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր թեեւ Հայաստանում են բնակվում, եւ հեռավորությունը նրանց համար խոչընդոտ չէ, սակայն մեծ խնդիր է զբաղվածությունը: Ուստի ինտերնետային աստվածաշնչյան դպրոցը հանդիսացավ հեռավորության եւ զբաղվածության արգելքները հաղաթահարելու լավագույն միջոցը, քանի որ օնլայն ուսուցման դեպքում պարտադիր չէ ամեն օր հաճախել դասերին, ինչպես նաեւ կարելի է գտնվել աշխարհի ցանկացած կետում,իսկ դասերը սովորել շաբաթվա առավել հարմար օրերին եւ ժամերին: Ինտերնետային աստվածաշնչյան դպրոցի դեկան Արթուր Տոնոյանի համոզմամբ` ինտերնետային դպրոցը փաստացի չի տարբերվում ստացիոնար աստվածաշնչյան դպրոցից: Ավելին, այն հնարավորություն է տալիս արդյունավետ տնօրինելու սեփական ժամանակը: Դպրոցում ուսուցանվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են`ապաշխարություն մեռած գործերից, հավատք, մկրտություն, ձեռնադրություն, մեռելների հարություն, հավիտենական դատաստան և այլն

 

         

 

Եթե դուք ցանկանում եք կապվել Ինտերնետային Աստվածաշնչյան դպրոցի ադմինիստրացիայի հետ,  մուտք գործեք  կապ բաժին եւ այնտեղից ուղարկեք Ձեր նամակները կամ  զանգահարեք տրված հեռախոսահամարներով:  

 

      
 
 
 
 
 

 

Այս դասընթացի մասին մանրամասն տեղեկատվության համար ԴԱՍԵՐ